Ռուսաստանը պատրաստ է գազ մատակարարել Լեհաստանի տարածքով, ասել է Պուտինը
Ռուսաստանը կարող է գազ մատակարարել ԵՄ-ին Լեհաստանի տարածքով: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նրա խոսքերը փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ այդ երկրի տարածքով կա պատրաստի երթուղի։ «Բավական է միայն կոճակը միացնել և վերջ, և կանցնի Լեհաստանի տարածքով։ Կոչվում է «Յամալ-Եվրոպա», անցնում է ուղիղ Լեհաստանի տարածքով», – ասել Է Պուտինը։

