Կավելացվի պետության կողմից Երևանի շտապ բուժօգնության ծառայության ֆինանսավորումը․ Ավինյան
ՀՀ վարչապետի կողմից հրավիրված միջգերատեսչական խորհրդակցության արդյունքում որոշվել է ավելացնել պետության կողմից Երևանի շտապ բուժօգնության ծառայության ֆինանսավորումը։ Հայտնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը․
«Որոշման արդյունքում ստեղծվել է շտապօգնության բժիշկների, բուժքույրերի և վարորդների աշխատավարձերի բարձրացման հնարավորություն, ինչը կիրականացվի 2026թ. առաջին կիսամյակում»,- նշել է նա։

