ԲՏԱ նախարարի խոսնակը մեկնաբանել է պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ նախարարի նամակագրությունը
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը, որն այսօր հայտարարել էր, թե Հովիկ Աղազարյանի հետ տեղի ունեցած դեպքի պատճառով հրաժարվում է մեկ ամիս մասնակցել ՔՊ նիստերին, փոշմանել է։ Աղմկահարույցը ոչ թե նրա փոշմանելն էր, այլ ֆեյսբուքյան էջում տեղադրած սքրինշոթը։
Ինչից պարզ է դառնում, որ «փոշմանելու» տեքստն իրեն ուղարկել է ՔՊ վարչության անդամ, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, և Ասլանյանն էլ զետեղել է իր էջում։
ԲՏԱ նախարարի խոսնակ Կարինե Տերտերյանը մեկնաբանել է այդ նամակագրությունը։ Նա գրել է․ «Պատգամավոր Հակոբ Ասլանյանը ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի դպրոցական ուսուցիչն է եղել, 2016 թվականին ՔՊ-ին անդամագրվել է նախարարի միջոցով։ Ասլանյանն այսօր խորհրդակցել է նախարարի հետ և խնդրել իրեն օգնել իր հայտարարության տեքստի հետ կապված: Այսքանը»: