Թուրքիան ամենաշատ բնական գազը ներմուծել է Ռուսաստանից
Թուրքիայի Էներգետիկ շուկայի կարգավորման մարմինը տվյալներ է հրապարակել մարտ ամսին բնական գազի ներմուծման ծավալների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
2026-ին մարտին ներմուծվել է 6 մլրդ 272 մլն խմ գազ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.57 տոկոսով։ Այդ 6 մլրդ խորանարդ մետր գազից 4 մլրդ 357 մլն խորանարդ մետրը ներմուծվել է խողովակաշարերով, իսկ մնացած 1 մլրդ 914 մլն խորանարդ մետրը եղել է հեղուկացված բնական գազ։
Խողովակաշարերով ամենաշատ գազի ներմուծումը Թուրքիան կատարել է Ռուսաստանից։ ՌԴ-ից Թուրքիա է ներմուծվել ընդհանուր առմամբ 2 մլրդ 551 մլն խմ գազ։ Երկրորդ տեղում Ադրբեջանն է, որտեղից ներմուծվել է 983 մլն խմ գազ, իսկ երրորդ տեղում Իրանն է՝ 823 մլն խմ գազի ներմուծմամբ։
Թուրքիան ամենաշատ հեղուկ գազը ներմուծել է ԱՄՆ-ից՝ 976 մլն խմ։ ԱՄՆ-ին հաջորդում են Ալժիրը՝ 472 մլն խմ, Մավրիտանիան՝ 180 մլն խմ, Անգոլայից՝ 95 մլն խմ, Տրինիդադ և Տոբագոյի կղզային Հանրապետությունից ու Նիգերիայից՝ 94 մլն խմ։

