Չարը հենց այնպես չի հեռանա ասպարեզից, ճիվաղ Բայդենը մարդկությանը տանում է դեպի Երրորդ համաշխարհային. 7

Միջուկային զենքի կիրառմամբ Երրորդ համաշխարհայինի նախաշեմին ենք

 

Սկիզբը՝ այստեղ

Արևմուտքը, ըստ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ, ռուս.՝ СВР) մամուլի բյուրոյի այսօրվա հայտարարության, մտադիր է սառեցնել Ուկրաինայի հակամարտությունը, վերապատրաստել մոտ 1 մլն մոբիլիզացված ուկրաինացի զինծառայողների, վերականգնել ռազմարդյունաբերական համալիրը և դրանով իսկ պատրաստել Կիևը «ռևանշի»: Սակայն, սա դեռ ամենը չէ…

Հատուկ ծառայությունն իմացել է նաև Ուկրաինա 100 հազար խաղաղապահներ ուղարկելու պլանների մասին։ Մեզ համար դժվար չէ հասկանալ, որ խոսքը հակամարտությունը ժամանակավորապես սառեցնելու նպատակով, խաղաղապահների անվան ներքո ՆԱՏՕ- ի անդամ և, ընդհանրապես, արևմտյան պետությունների զինծառայողներ Ուկրաինա ուղարկելու մտադրության մասին է:

Արևմուտքը նախատեսում է 100 հազար խաղաղապահներ մտցնել Ուկրաինա, հայտարարել են Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյում:

ԱՀԾ հավաստմամբ, ՆԱՏՕ- ն ներկայումս Ռուսաստանին ռազմավարական պարտություն մատնելու հեռանկարի ակնհայտ բացակայության ֆոնին մտադիր է սառեցնել հակամարտությունը և Կիևին նախապատրաստել «ռևանշի»: Հատուկ ծառայությունը ենթադրում է, որ ռազմական գործողությունների դադարեցման ժամանակ առնվազն 1 մլն մոբիլիզացված ուկրաինացիներ ուսուցում կանցնեն Ուկրաինայում դաշինքի ուսումնամարզական կենտրոններում: ՆԱՏՕ- ն նաև հույս ունի այդ ընթացքում վերականգնել Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրը, վստահ են ԱՀԾ- ում։

«Ակտիվ աշխատանք է տարվում արևմտյան ռազմարդյունաբերական ընկերությունների, այդ թվում՝ գերմանական «Rheinmetall»- ի հետ, որոնցից պահանջում են ոչ միայն ներդրումներ, այլև առաջատար մասնագետների և բարձրակարգ սարքավորումների ուղարկում Ուկրաինա»,- նշված է ծառայության մամուլի բյուրոյի հաղորդագրության մեջ:

Հիշյալ 100 000 արևմտյան խաղաղապահների ուղարկումը ԱՀԾ- ն անվանել է, ըստ էության, Ուկրաինայի օկուպացիա։ Գերատեսչությունում ենթադրում են, որ դրա տարածքները միմյանց միջև կբաշխեն Ռումինիան (Սևծովյան ափ), Լեհաստանը (արևմտյան մարզեր), Գերմանիան (կենտրոնական և արևելյան մարզեր) և Մեծ Բրիտանիան (հյուսիսային մարզերը, այդ թվում՝ Կիևյան տարածաշրջանը):

«Անհրաժե՞շտ է, արդյոք, Ռուսաստանին խաղաղ կարգավորման նման տարբերակ, պատասխանն ակնհայտ է»,- եզրափակել են ԱՀԾ- ում:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ուկրաինայի տարածքում արևմտյան երկրներից խաղաղապահների հնարավոր տեղակայման մասին լուրերը: Նրա խոսքով՝ դա հնարավոր է միայն ռազմական գործողության կողմերի համաձայնությամբ, սակայն չի վերացնի հակամարտության բուն պատճառները։

Կրեմլի ներկայացուցչի այս կարծիքից արդեն կարելի է ենթադրել, որ Մոսկվան չի համաձայնելու Ուկրաինայում խաղաղապահների տեղակայմանը, իսկ Արևմուտքի կողմից, առանց իր համաձայնության, Ուկրաինայում խաղաղապահներ տեղակայելու դեպքում կարող է արևմտյան զորակազմերն իր համար լեգիտիմ թիրախներ համարել ու խոցելու է դրանք, մանավա՛նդ, եթե նրանք առաջինը միջամտեն՝ խաղաղապահ առաքելություն իրականացնելու անվան ներքո և նշված պատրվակով խոչընդոտեն ՌԴ ԶՈւ- ի կողմից Հատուկ ռազմական գործողությունների շարունակմանը

«The Wall Street Journal»- ն ավելի վաղ գրել էր, որ ԱՄՆ- ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները, որպես Ուկրաինայում հակամարտության ավարտ, դիտարկում են նաև ռազմաճակատի գծով ապառազմականացված գոտու ստեղծումը: Թե ինչ ուժեր են այն վերահսկելու, որոշված չէ։ Թերթի զրուցակիցներից մեկը հնարավոր է համարել, որ դրանք կարող են լինել եվրոպական երկրների զինվորականներ։

Պուտինի և, ընդհանրապես, ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարության բազմաթիվ զգուշացումներից Բայդենը և Զելենսկին, ինչպես սպասելի էր, համապատասխան հետևություններ չարեցին. Ուկրաինայի ԶՈւ- ն օրերս ամերիկյան ATACMS հեռահար հրթիռների կիրառմամբ դարձյալ հարձակվել է Ռուսաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա: Այս անգամ էլ պատասխանը չի ուշացել:

ՌԴ նախագահը երեկ հայտնել էր, որ Ռուսաստանը նոյեմբերի լույս 28- ի գիշերը 90 հրթիռների և ավելի քան 100 անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի օբյեկտներին: Պուտինը հայտնել է նաև, որ Ռուսաստանի Զինված ուժերին հաջողվել է խոցել 17 թիրախ՝ ռազմական արդյունաբերության օբյեկտներ, ռազմական օբյեկտներ ու դրանց ապահովման համակարգեր: Ռուսաստանի ՊՆ-ում պարզաբանել են, որ վերջին օրերին Ուկրաինայում օբյեկտների ուղղությամբ կիրառվել են տարբեր տեսակի և բազավորման շուրջ 100 հրթիռ և 466 «Գերան-2» անօդաչու թռչող սարք:

«Իր վերջին հայտարարության մեջ նախագահ Պուտինը նախազգուշացրեց, որ ամերիկյան այս և այլ արտասահմանյան արտադրության այլ հրթիռների նման օգտագործումը թույլատրելու որոշումը (հարվածներ Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախներին) անպատասխանատու և լարվածությունը սրող քայլ է, և այդ հրթիռների օգտագործման դեպքում ամեն անգամ համապատասխան պատասխան կտրվի»,- այսօր ասել է Կրեմլի ներկայացուցիչը և հավելել, որ Ուկրաինայի հիշյալ օբյեկտներին լույս 28- ի գիշերը հարվածները հասցվել են որպես վերոնշյալ պատասխանի դրսևորում, և այդ պրակտիկան շարունակվելու է:

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը նախօրեին հայտնել էր, որ զանգվածային հարձակման հետևանքով վնասվածքներ են գրանցվել Ուկրաինայի 14 մարզերում: Նույն օրը ողջ երկրում հոսանքազրկումներ են եղել, իր օբյեկտների վնասման մասին զեկուցել է նաև «Նավթոգազը»: ԱՄՆ- ի նախագահ Ջո Բայդենը հարվածն անվանել է «սարսափելի» և «աղաղակող», միաժամանակ խոստացել է հետագայում ևս աջակցել Ուկրաինային, մասնավորապես՝ ՀՕՊ համակարգեր և հրթիռներ մատակարարել։

Արևմուտքը, ինչպես նախկինում բազմիցս փաստվել է, հակամարտությանը մասնակցում է Ուկրաինային ոչ միայն զենք- զինամթերք, ռազմական տեխնիկա մատակարարելով, արբանյակային ու հետախուզական այլ տեղեկություններ տրամադրելով, նրա զինվորների ու սպաների ուսուցմամբ, մասնագետներ պատրաստելով, այլև անմիջականորեն: Դրա հերթական վկայությունը Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության ծառայության (MI6) ղեկավար Ռիչարդ Մուրի բոլորովին թարմ խոստովանությունն է առ այն, որ բրիտանական հատուկ ծառայությունների աշխատակիցները մասնակցում են թաքնված գործողություններին, որոնք ուղղված են Ռուսաստանի հետ հակամարտությունում Ուկրաինային օգնություն ցուցաբերելուն:

«Պատերազմից (Երկրորդ համաշխարհային.- Ա.Հ.) հետո հատուկ գործողությունների վարչությունը միաձուլվեց գաղտնի հետախուզական ծառայության (MI6) հետ,- ելույթ ունենալով Փարիզում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը, ասել է Մուրը։-  Մենք բարձր ենք գնահատում մեր ժառանգությունը թաքնված գործողությունների հարցում, որը մենք այսօր էլ պահպանում ենք՝ օգնելով Ուկրաինային պայքարել ռուսական ներխուժման դեմ»:

Խոսելով Կիևին աջակցություն ցուցաբերելու մասին, նա նշել է, որ դրա գինը «լավ հայտնի է», «Բայց այդ աջակցությունից հրաժարվելու գինն անսահման ավելի բարձր կլինի»:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան