Չարը հենց այնպես չի հեռանա ասպարեզից, ճիվաղ Բայդենը մարդկությանը տանում է դեպի Երրորդ համաշխարհային. 6

Միջուկային զենքի կիրառմամբ Երրորդ համաշխարհայինի նախաշեմին ենք

 

Սկիզբը՝ այստեղ 

Հասել ենք արդեն այս վիճակին. ՆԱՏՕ- ն քննարկում է Ռուսաստանին կանխարգելիչ հարվածների հարցը: Իսկ ինչի կարող է հանգեցնել դա… Փորձագետներն ու քաղաքական գործիչները կարծում են, որ Հյուսիսատլանտյան դաշինքի նման դիրքորոշումը խորացնում է Երրորդ համաշխարհային պատերազմի վտանգը։

Նորությունների ազգային ծառայության (НСН) փոխանցմամբ, Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների ներկայացուցիչներն ուսումնասիրում են հակամարտության դեպքում Ռուսաստանի օբյեկտներին կանխարգելիչ բարձր ճշգրտության հարվածներ հասցնելու հնարավորությունը: Այս մասին հայտնել է ՆԱՏՕ- ի ռազմական կոմիտեի ղեկավար, ծովակալ Ռոբ Բաուերը:

Բաուերը նշել է նաև, որ դաշինքը փոխել է իր մոտեցումը պաշտպանական ռազմավարությանը: Նրա խոսքով՝ գրագետ որոշում կլինի «ոչ թե սպասել, այլ խոցել Ռուսաստանում արձակող կայանքները, եթե Ռուսաստանը հարձակվի»:

Բնականաբար, հարց է առաջանում՝ Բաուերը հասկացե՞լ է, թե ինչ է խոսում, թե ինչ- որ թմրամիջոցի ազդեցության տակ է եղել՝ ի պետս քաջության… Նա մի կողմից հայտարարել է կանխարգելիչ հարվածի, ՌԴ- ի հարվածին չսպասելու մասին, մյուս կողմից վերապահում արել՝ «եթե Ռուսաստանը հարձակվի»:

Դաշինքի ղեկավարությունը պատրաստվում է ավելացնել հակաօդային պաշտպանության միջոցների և բարձր ճշգրտության զենքի ձեռք բերման ծախսերը։  Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Բաուերի հայտարարությունը՝ որպես դաշինքի կողմից «բոլոր պարկեշտությունները» դեն շպրտելու վերջնական վկայություն:

Զրույցի ընթացքում News.ru ռազմական փորձագետ և պահեստազորի առաջին աստիճանի կապիտան Վասիլի Դանդիկինը հայտարարել է, որ ՆԱՏՕ- ի նման գործողությունների դեպքում տեղի կունենա Երրորդ համաշխարհային պատերազմ:

«Նրանք ընդհանրապես չեն հասկանում, թե ինչ հետևանքներ կունենա գերտերությանը հարվածելը, որն այժմ ամենաուժեղն է աշխարհում»,- ընդգծել է վերլուծաբանը:

ՌԴ Պետդումայի պատգամավոր Ադալբի Շխագոշևը «РИА Новости»- ի մեկնաբանության մեջ Բաուերի հայտարարությունը կապել է ԱՄՆ- ի ֆինանսական շահերի հետ: Ամերիկյան վարչակազմը «ռուսական սպառնալիքով» վախեցնելու ֆոնին կհասնի եվրոպական պետություններից պաշտպանական հատվածի ավելի առատաձեռն ֆինանսավորման, այդ թվում՝ սպառազինությունների գնման։

Հնարավոր է, բայց նկատենք, որ վերոնշյալ ռազմատենչ հայտարարության հեղինակը ոչ թե ԱՄՆ- ի նախագահը կամ Պենտագոնի ղեկավարն է, այլ ՆԱՏՕ- ի ռազմական կոմիտեի ղեկավարը: Ինչ վերաբերում է «ռուսական սպառնալիքին», ապա, ի տարբերություն ՆԱՏՕ- ի անդամ եվրոպական պետությունների բնակչության զոմբիացված, տխմար և ՌԴ- ի հանդեպ ագրեսիվորեն տրամադրված հատվածների, նույն այդ պետությունների ռազմաքաղաքական ղեկավարները շատ լավ գիտեն, որ իրենց պետությունների նկատմամբ ռուսական որևէ սպառնալիք իրականում գոյություն չունի, եթե իրենք ՌԴ- ի հանդեպ իրենց ներկայիս թշնամական գործողություններում առաջինը չհատեն կարմիր գծերը…

Մինչ այդ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը զգուշացրել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ բաց առճակատման դեպքում Եվրոպայում ամերիկյան բոլոր ռազմական օբյեկտները կդառնան ՌԴ Զինված ուժերի հարվածների առաջնային թիրախները:

Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ Պենտագոնի բարձրաստիճան ռազմական պաշտոնյաներից մեկը հնարավոր է համարել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև միջուկային հարվածների փոխանակման հնարավորությունը որոշակի պայմանների առկայության դեպքում:

ՌԴ ԱԳՆ – ն մեկնաբանել է Ռուսաստանին կանխարգելիչ հարվածների վերաբերյալ ՆԱՏՕ- ում տեղի ունեցած քննարկումը: Ըստ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության, ՆԱՏՕ- ն քննարկում է Ռուսաստանին ուղղված կանխարգելիչ հարվածների հարցը, քանի որ դաշինքում հավանաբար չեն ծանոթացել նորացված ռուսական միջուկային դոկտրինին։

«Հավանաբար չեն կարդացել նորացված դոկտրինը»,- նշել Է Զախարովան, դրանով իսկ դիվանագիտորեն ու հեգնանքով ակնարկելով այն հետևանքները, որոնք «կվայելեն» ՆԱՏՕ- ի անդամ բոլոր այն պետությունները, որոնք նույնիսկ կփորձեն Ռուսաստանին կանխարգելիչ հարված հասցնել:

Այլ կերպ ասած, կանխարգելիչ հարվածը դեռ չհասցրած, իրենք կարող են կանխարգելիչ հարվածի զոհ դառնալ:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան