Սեփական ժողովրդի կռիվը ուրացող ՀՀ ղեկավարը պետք է կանգնի արդար դատավարության առաջ․ ադրբեջանագետ
Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը գրում է․
«Նոյեմբերի 9-ի հետ կապված ես շատ ասելիք չունեմ։
Մի բան գիտեմ՝ պետք է գա օր, որ այն ժամանակվա ու այսօրվա ղեկավարը, ով հայտարարեց՝ այսքան զոհ չունենայինք, նույն արդյունքը կլիներ, ով ասեց, որ պատերազմը, եթե դադարեցներ, իրեն դավաճան կկոչեին, ով ուրացավ սեփական ժողովրդի կռիվը ու համոզեց հանրության մի մասին, որ դա է ճշմարիտ ուղին, իսկ հիմա էլ ջան ջիգյար է անում մեր դեմ պատերազմ անողների հետ, կատարում նրանց պահանջները ու դրա անունը դնում «խաղաղության օրակարգ»՝ կանգնի արդար դատավարության առաջ ու պատասխան տա ամեն բառի ու ամեն արածի համար։
Պետք է գա օր, երբ այս արժեզրկման ու անտրամաբանության ժամանակը հաղթահարած կլինենք, օր, երբ որպես պետություն ու հանրություն արժանի կլինենք այն բացառիկ մարդկանց անձնազոհությանն ու կռվին, ում համար պետությունը, հայրենիքը, ազգային արժանապատվությունը սեփական կյանքից թանկ արժեքներ էին․․․»։