Ադրբեջանը բռնազավթված Շուշի է տեղափոխել 222 ընտանիք
Ադրբեջանի իշխանությունները բռնազավթված Արցախի Հանրապետության Շուշի քաղաք են տեղափոխել 222 ընտանիք: Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի՝ Շուշիի շրջանում հատուկ ներկայացուցիչ Այդըն Քերիմովը:
Պաշտոնյան հավելել է, որ այս գործընթացը կշարունակվի և առաջիկայում Շուշի տեղափոխված ընտանիքների թիվը կհասցվի 270-ի:

 
			
