Մեկնարկել է Պուտին-Ալիև հանդիպումը․ հիմնական թեման Բաքվի և Երևանի հարաբերությունների հարցն է
Մոսկվայում մեկնարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ https://ria.ru/20241008/aliev-1976924149.html?in=l Հանդիպման սկզբում ՌԴ ղեկավարն ասել է, որ իր գործընկերոջ հետ արդեն քննարկել է երկկողմ հարաբերությունները։
«Անդրադարձել ենք մեր երկրների հարաբերությունների ներկայիս կարգավիճակին, հարաբերությունները դրական են զարգանում»,- պարզաբանել է Պուտինը։
Ինչպես հաղորդվում է, բանակցությունների հիմնական թեման լինելու է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։
Նշենք, որ Ալիևն ու Փաշինյանը ժամանել են Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որը վարելու է Ռուսաստանի նախագահը։

