ԱՄՆ-ն ուրախ է աշխատել Հայաստանի հետ՝ խթանելու գենդերային հավասարությունն իրավապահ մարմիններում

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը և ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը երեկ հանդիպեցին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կին ծառայողների հետ՝ վերահաստատելու  կանանց մասնակցության և առաջնորդության կարևորությունը ոստիկանական աշխատանքում։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։

Միացյալ Նահանգներն ուրախ է աշխատել Հայաստանի հետ՝ խթանելու գենդերային հավասարությունն իրավապահ մարմիններում և հասարակության շրջանում: