Լուկաշենկոն շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին ծննդյան օրվա առթիվ, հայտնել են Բելառուսի պետության ղեկավարի մամուլի ծառայությունիցը։

«Ավանդական քրիստոնեական արժեքների պաշտպանությանն ուղղված ձեր լուսավորչական աշխատանքն ու գործունեությունը միավորում է մարդկանց՝ նրանց սրտերում ամրապնդելով սերն առ հայրենիք»,- ասված է շնորհավորանքում։

«Դուք վաստակած հեղինակություն եք ձեռք բերել եկեղեցական, քաղաքական և հասարակական շրջանակներում ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում»։

Բելառուսի նախագահն ընդգծել է, որ Գարեգին Բ-ի՝ ճշմարտությունը պաշտպանելու և բարոյական հիմքերը պահպանելու ներհատուկ ձգտումը նպաստում է ազգային միասնության և ներդաշնակության պահպանմանը, բելառուս-հայկական երկխոսության բազմակողմանի զարգացմանը։

Լուկաշենկոն Ամենայն Հայոց Կաթողիկոսին մաղթել է քաջառողջություն և Աստծո օգնությունը՝ նրա բարձր ծառայության մեջ՝ ի բարօրություն հայ ժողովրդի։