Զենքը պետք է գնել, շատ ու ամենուր․ ոչ թե մի կողմից զենք գնել, մյուս կողմից պարել թուրք-ադրբեջանական դուդուկի տակ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Հայաստանին սպառնում է ռազմական գործողությունների էսկալացիայով (պարետազմով) եթե Հայաստանը չդադարեցնի ֆրանսիական զենքի գնումը ։
Ես հիմա բաց եմ թողնում բոլոր խոսակցությունները ֆրանսիական զենքի որակի և քանակի մասին, ես ռազմական մասնագետ չեմ և դրանից ոչինչ չեմ հասկանում։
Ինձ համար շատ ավելի կարևոր է իրավիճակի բուն էությունը, երբ թշնամին սպառնում է հարվածել Հայաստանին ։
Ինչը՜ ի դեպ շատ սպասելի էր։
Իսկ հիմա չի խանգարի մի քիչ թարմացնել հիշողությունս և վերհիշել ներկայիս հայաստանյան իշխանության թավշյա ադրբեջանամետ հեքիաթները ։
…
1-Հայաստանի հյուսիսի պաշտպանական գիծը հանձնվեց Ադրբեջանին (Տավուշի գյուղերի հանձնում) դեմարկացրայի պատրվակով: Ինչը նպաստավոր պայմաններ ստեղծեց Ադրբեջանի համար հյուսիսից Հայաստանին հարվածելու համար ։
2 – Հնարավոր է հանրաքվեի անցկացում քանզի պետք է հայկական հերթական տարածքները «օրինական» ձևերով հանձնել Ադրբեջանին ՝ դա պատճառաբանելով «խաղաղ գործընթացի և դեմարկացիայի» հերթական փուլով ։
Ինչը կրկին բարենպաստ պայմաններ է ստեղծում Ադրբեջանի համար Հայաստանի հարավ էքսպանսիայի համար ։
3-Հայաստանի ռազմավարական տարածքները, որոնք արդեն հանձնվել են կամ նախատեսվում են թուրք-ադրբեջանական տանդեմին հանձնելու համար, հանձնվում են առանց Հայաստանին գրավյալ տարածքները վերադարձնելու:
…
Դե ի՞նչ, որիշ լա՞վ եք ։
Եվս մեկ անգամ կրկնում եմ ՝ հայկական իշխանությունների բոլոր գործողություններն, որոնք ուղղված են իբր խաղաղության հասնելուն, գործում են հակառակը և տանում են դեպի պատերազմ ։
…
Իսկ զենքը պետք է գնել, շատ ու ամենուր, միայն այն զենքը, որը մենք գնում ենք, կարող է մեզ պաշտպանել միայն համարժեք, իրապես, հայամետ քաղաքականության պայմաններում, այլ ոչ թե մի կողմից զենք գնել, մյուս կողմից պարել թուրք-ադրբեջանական դուդուկի տակ։
Սա քաղաքականություն չէ, դա քաղաքական շիզոֆրենիա է։
Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից