Բնության հուշարձանի, արգելոցի կամ հատուկ պահպանվող տարածքի խախտման տուգանքը գրեթե կրկնակի ավելացել է

2023 թվականի հոկտեմբերի 6-ից ուժի մեջ է մտել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-290-Ն օրենքը, համաձայն որի՝ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում կատարվել են փոփոխություններ և լրացումներ։

Օրենսգրքի 94-րդ հոդված՝ պետական արգելոցի, արգելավայրի, ազգային պարկի, բնության հուշարձանի կամ պետության կողմից հատուկ պահպանվող բնական այլ տարածքի կամ օբյեկտի ռեժիմը խախտելը կամ դրանք ոչնչացնելը կամ վնասելը կամ դրանցում կենդանական աշխարհից օգտվելու սահմանված կարգը խախտելու դեպքում՝

  • տուգանքի չափը քաղաքացիների նկատմամբ նախկին 80 հազար ՀՀ դրամի փոխարեն սահմանվել է 150 հազար ՀՀ դրամ, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ 150 հազար ՀՀ դրամի փոխարեն՝ 300 հազար ՀՀ դրամ։
  • Նույն խախտումը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո վեց ամսվա ընթացքում կրկին կատարելու դեպքում քաղաքացիները կտուգանվեն 200 հազար ՀՀ դրամով, իսկ պաշտոնատար անձինք՝ 300 հազար ՀՀ դրամ։

Օրենսգրքի 95-րդ հոդված՝ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության կամ օգտագործման կանոնները խախտելու դեպքում՝

  • տուգանքի չափը քաղաքացիների նկատմամբ նախկին 50 հազարից 80 հազար ՀՀ դրամի փոխարեն սահմանվել է 100 հազարից 150 հազար ՀՀ դրամ, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` նախկին 150 հազար 200 հազար ՀՀ դրամի փոխարեն՝ 300 հազար 350 հազար ՀՀ դրամ:
  • Նույն խախտումը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո վեց ամսվա ընթացքում կրկին կատարելու դեպքում քաղաքացիները կտուգանվեն 200 հազար ՀՀ դրամ, իսկ պաշտոնատար անձինք՝ 400 հազար ՀՀ դրամ։