Ինչո՞ւ քպ-ն չէր ներկայացել ԱԺ՝ հնարավո՞ր է միմյանց ոջիլ էին վարակել (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Էդգար Ղազարյանն է։

Էդգար Ղազարյանը ներկայացրեց Տավուշը հանուն հայրենիքի շարժման ընթացքը՝ ասելով, որ Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքվելով ու քննարկումներ անելով հնարավոր չի լինելու խուլիգանական խմբից ազատվել։ Մեր առաջ բավականին բարդ խնդիր է, քանի որ Հայաստանում գործընթացները քաղաքական չեն, այլ ազատագրական, իսկ ՀՀ իշխանությունը զավթած խմբակը թուրքադրբեջանական և նրանց սատարող պետությունների մեծ աջակցություն ունի։

Նա ներկայացրեց իշխանափոխության իր սցենարը՝ խոսելով շարժման սխալներից, որոնք էլ ըստ էության թույլ չտվեցին, որ պայքարն արդյունավետ լինի։

Հաղորդման հյուրն անդրադարձավ նաև սահմանազատման գործընթացներին՝ կարծիք հայտնելով, որ այն միտված է Հայաստանի վերջնական հանձնմանը հայ ժողովրդի ձեռքով։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում