Մարդիկ կառչած չեն մանդատներից․ Բագրատ Սրբազան

«Մարդիկ կառչած չեն մանդատներից։ Վայր կդնեն այն ժամանակ, երբ արդյունավետ կլինի»,- Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝  պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ընդդիմադիր պատգամավորները  վայր չեն դնում մանդատները։

«Մանդատները խորքում որևէ նշանակություն չունեն, իրենք էլ են բազմաթիվ առիթներով ասել, մանդատներ վայր դնելու հարցը օրակարգում միշտ կա։ Դա կախված է, թե արդյունավետությունը որն է լինելու, ինչպես, երբ։  Քաղաքական գործընթացները, ամբողջ ընթացքը կորոշեն։

Մանդատներն անիմաստ կերպով վայր դնելն ինչի՞ն կծառայի, բայց օրակարգում դա կա, մարդիկ չեն մերժում, իրենք էլ են հասկանում՝ ինչ վիճակում են գտնվում»,- նշեց Սրբազանը։