Բագրատ Սրբազանն այցելել է Եռաբլուր, ծաղիկներ է խոնարհել Իգոր Մուրադյանի շիրիմին (տեսանյութ)

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը զոհված զինծառայողների ծնողների, քաղաքացիների հետ «Եռաբլուր» զինվորական պանթեոն է այցելել։ Բագրատ Սրբազանին ուղեկցում են նաև Ազգային ժողովրդավարական բևեռի ներկայացուցիչներ Ժիրայր Սեֆիլյանը, Արա Պապյանը, Գարեգին Չուքասզյանը, Վահե Գասպարյանը:

Նրանք ծաղիկներ խոնարհեցին Ղարաբաղյան շարժման համահիմնադիր Իգոր Մուրադյանի շիրիմին։ Այսօր նրա հիշատակի օրն է։

«Ես չափազանց մեծ  ամոթով եմ այցելում Եռաբլուր։ Ես անձնապես այդպես եմ զգում, ներքին մեծ ցավով ենք կանգնած, բայց դա երբեք չի նվազեցնում մեր սիրելի հերոսների սխրանքը, իրենց հաղթանակի տեսիլքը»։