ՀՀ-ն վերածվել է հակապետության․ Բելառուսի մասին հայտարարությունը դրա վառ դրսևորումներից է․ փորձագետ

«Էներգետիկ անվտանգության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ, էներգետիկ հարցերով փորձագետ, տնտեսագետ Վահե Դավթյանը գրում է․

«Հայաստանը վերածվել է հակապետության։

Բելառուսի վերաբերյալ արված հայտարարությունը դրա վառ դրսևվորումներից է։

Բնավ, Մինսկին շատ հարցեր կան։

Սակայն յուրաքանչյուր պրոֆեսիոնալ միջազգայնագետի հայտնի է, որ արտաքին քաղաքականության մեջ չկա “նեղանալ” կատեգորիա։ Պետք է  աշխատել այնպես, որպեսզի յուրաքանչյուր հարց լուծվի առնվազն քո շահերը ի նկատի ունենալով։ Դրա համար գոյություն ունի դիվանագիտական կորպուս, որի խնդիրը ոչ թե արտերկրում հովանալն է, այլ համակարգված ու մեթոդական աշխատանք կատարելը։

Թեև դա հնարավոր կլիներ երկու պայմանի ապահովման դեպքում.

1․Արտաքին ու անվտանգային քաղաքականության ռազմավարության առկայություն

2. Դիվանագիտական համակարգում մասնագիտական դպրոցի պահպանում։

Ակնհայտ է, որ երկու դեպքերում էլ ունենք սնանկ կարգավիճակ»։