Բելառուսը հետ է կանչում Հայաստանում իր դեսպանին

Բելառուսը հետ է կանչում Հայաստանում իր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին  խորհրդակցությունների։ Այս  մասին հայտարարել  է Բելառուսի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Անատոլի Գլազը։
«Բոլորս տեսնում ենք, թե  ինչ  բարդ ներքաղաքական իրավիճակ է Հայաստանում, ինչքան արագ է սրվում դիմադրությունը երկրի ներսում, և տարբեր մարդիկ, իհարկե, տարբեր դիմադրողականություն ունեն լուրջ էմոցիոնալ սթրեսի նկատմամբ։ Մենք դա հասկանում ենք, բայց չենք հասկանում՝ ի՞նչ կապ ունի Բելառուսը», -«Բելտա»-ի փոխանցմամբ,  նշել է ԱԳՆ մամուլի քարտուղարը։

Նրա խոսքով, Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչը հրավիրվել է ԱԳՆ՝ փորձելով պարզաբանել այս հարցը։ «Հաշվի առնելով իրավիճակի զարգացումը, մոտ ապագայում Մինսկ կժամանի նաև մեր դեսպանը Երևանից»,- ասել է Անատոլի Գլազը։
Նա նշել է, եթե Հայաստանում ինչ-որ մեկը որոշել է արտաքին թշնամի ներկայացնելով՝ ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից, ապա դա շատ անհեռատես դիրքորոշում է։