Իրանում նախընտրական իրավիճակը

Իրանագետ Ժաննա Վարդանյանի «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.

Իրանում նախընտրական քննարկումների առանցքում այն է, որ հիմնական պայքարը լինելու է Փեզեշքիանի, Ղալիբաֆի և Ջալիլիի միջև:

Փեզեշքիանի դեպքում ամեն ինչ պարզ է: Բարեփոխական է, ստանալու է այդ ճամբարի աջակցությունը: Իր թյուրքախոս լինելու հաշվին՝ նաև թյուրքախոսների ձայները: Հաղթանակի հասնելու նրա շանսերը, սակայն, մեծ չեն. Իրանում նրան ավելի շուտ անջատողական ու երկրի միասնությունը խաթարող են ընկալում:

Ամեն ինչ ավելի բարդ է Ղալիբաֆի ու Ջալիլիի դեպքում: Նրանցից ոչ մեկը պահպանողական տարբեր հոսանքների շրջանում չունի այն միանշանակ աջակցությունը, որն ուներ Էբրահիմ Ռայիսին 2021-ին: Պահպանողական հոսանքները դեռ քննարկումներ են անցկացնում՝ հասկանալու, թե ում են աջակցելու: