Լկտին առողջ հասարակություններում երբևէ չի կարող կրել երկրի բարձրագույն կոչումը

Լկտիությունը ոչ թե կանխամտածված գործելակերպ է, այլ բնածին արատ: Առողջ հասարակություններում լկտին երբևէ չի կարող կրել երկրի բարձրագույն՝ ժողովրդի ներկայացուցչի կոչումը: Անկախ Հայաստանի գոյության ողջ ընթացքում, ցավոք, լկտիների պակաս Ազգային Ժողովում, պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման տարբեր մակարդակներում, կառավարող ուժերի, թե ընդդիմության մեջ երբեք չի եղել: Ու պարկեշտ մարդիկ միշտ պարտվում են այս տեսակին ընտրություններ անվանված միջոցառումներում, որովհետև լկտիությունը մեզ մոտ հարգելի շուստրիություն է ընկալվում ընդամենը: Զզվելի է այս ամենը անտանելիության աստիճան:

Վարդան Բալյանի ֆեյսբուքյան էջից