Ոստիկանները փշալար են քաշում Դեմիրճյան փողոցում (լուսանկարներ)

Ոստիկանները փշալար են տեղադրել Բաղրամյան պողոտայից դեպի Դեմիրճյան փողոց գնացող հատվածում:

Նշենք, որ երեկ, երբ Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան խաչմերուկ, ոստիկանները պատ կազմած թույլ չտվեցին մտնել Դեմիրճյան փողոց: Դեմիրճյան փողոցը փակ էր նաև Պռոշյան փողոցի կողմից:

Շարժման մասնակիցները գիշերն անցկացրել են Բաղրամյան պողոտայում, որտեղ բազմաթիվ վրաններ են տեղադրել: