Բագրատ Սրբազանի կոչը ժողովրդին (տեսանյութ)

Ամսի 9-ը ոչ թե վերջին, այլ ամենակարևոր ու առանցքային օրն է։ Դրանից հետո ամեն օր մենք անելիք ունենք։ Չասեմ որքան կտևի, բայց հասնելու ենք այդ մարդու հեռացմանը։ Մենք կարճ ժամանակ ունենք դրա համար։
Այդ մարդն անոնսն արդեն արել է՝ մեկ ամիս։ Հայտարարել է, որ մեկ ամսից պատրաստ ենք խաղաղության պայմանագիր կնքել։ Հայտարարել է, որ ինչ ուզում ես, ասա, մենք էլ կանենք, քո սուրը, մեր պարանոցը, դու տեր, մենք էլ ծառա։ Սա է այս մարդու ասածը։
Հետևաբար սիրելի ժողովուրդ, կիրակի երեկոյան 18․30 լինելու ենք Հանրապետական հրապարակում վերջնական գործողություններ իրականացնելու համար։