Ը.Ե.Մ.Մ. -ը դատապարտում է Հայաստանի կառավարության կիրառած ոստիկանական բռնությունը և ռեպրեսիաները

Ընկերվար Երիտասարդների Միջազգային Միությունը հայտնում է իր խորը մտահոգությունը կապված Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման և սահմանագծման գործընթացի հետ, մասնավորապես Տավուշի մարզում։ Ադրբեջանը ուժի սպառնալիքի պայմաններում է իրականացնում այս գործընթացը, որի հետևանքով խաթարվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը և լեգիտիմությունը։
Հարկադրանքի ներքո իրականցվող ահմանային փոփոխությունները հակասում են և Հայասանի օրենքը և միջազգային օրինաչափությունը: Հայաստանը լինելով շրջափակված երկիր, չպետք է հարկադրվի տարածք զիջելու եւ խաթարելու սեփական ազգային անվտանգությունը: Նման բռնազիջումներ խրախուսում են միայն Ադրբեջանին և ծառայում Հայաստանի տարացման, բազմապատկելով կանֆլիկտի վերանորոգման հավանականությունը:
Հայաստանի հասարակության տարբեր շերտեր իրենց արդարացի բողոքն են բարձրացրել այս կապակցությամբ, որն ամբողջությամբ վայելում է մեր աջակցությունը։

Խստորեն դատապարտում ենք իշխանության իրավապահ մարմինների կողմից ցուցարարների նկատմամբ կիրառվող բիրտ և անհամաչափ ուժը։
Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հարգել Հայաստանի քաղաքացիների սահամանադրական իրավունքը՝ ազատ խոսքն ու անհամաձայնությունը արտահայտելու մասին։
Կոչ ենք անում ՄԱԿ-ին, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության և հակամարտության հանգուցալուծման բոլոր շահագրգիռ կողմերին դատապարտել Ադրբեջանի գործողությունները և միջոցներ ձեռնարկել, ընդհուպ մինչև պատժամիջոցների կիրառումը, Ալիևի բռնատիրական ռեժիմը պատասխանատվության ենթարկելու՝ հարձակողապաշտ և ուժի սպառնալիքի անօրինական քաղաքականության համար: