Ոսկեպարի եկեղեցու մոտ ականի պայթյունից հայ սահմանապահ է վիրավորվել․ Ոսկան Սարգսյան

Ոսկեպարի եկեղեցու մոտ ականի պայթյունից հայ սահմանապահ է վիրավորվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է լրագրող Ոսկան Սարգսյանը։

«Հայ սահմանապահ զինվորը Ոսկեպարի եկեղեցու մոտ վիրավորվել է ականի պայթյունից։ Քիչ առաջ Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտակա տարածքում  վիրավորվել է  հակահետևակային ականի պայթյունից։ Նրա ոտնաթաթը պոկվել է»,- գրել է նա։

Նշենք, որ սա ականի պայթյունից վիրավորվելու արդեն երրորդ դեպքն է։