Հայաստանում բնակչությունը աղի օրական սպառման թույլատրելի նորման գերազանցում է ավելի քան 2 անգամ

Հայաստանում 16-69 տարեկան բնակչությունը աղի օրական սպառման թույլատրելի նորման գերազանցում է ավելի քան 2 անգամ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ հավելելով․

«Իսկ եթե աղի սպառման քանակը կրճատենք մինչև 5 գրամ, ապա` 15 տարի անց մեր երկրում սրտի իշեմիկ հիվանդություններից մահացության դեպքերը կնվազեն շուրջ 12 հազարով»: