Արարատ Միրզոյանը ստում է. Ստեփան Դանիելյան

Միրզոյանը պնդել է, թե Թուրքիան պահանջներ չունի Հայաստանից:

Արարատ Միրզոյանը ստում է: Թուրքիան մանիպուլյացիա է անում և դա լավ հասկանում է Միրզոյանը և, իր հերթին, մանիպուլյացնում է Հայաստանի քաղաքացիներին:

Որն է Թուրքիայի մանիպուլյացիան:

Թուրքիայի նախագահն ու մյուս պետական պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ համաձայն են այն բոլոր պահանջներին, որը ներկայացնում է Ադրբեջանը, և խաղաղություն կարող է տիրել Ադրբեջանի պայմաններով’ կհամաձայնեն Հայաստանի հետ հարաբերություններ կառուցել, եթե լինի Ադրբեջանի համաձայնությունը:

Ադրբեջանի նախագահն ու մյուս պետական բարձրաստիճան ղեկավարները ներկայացրել ու ներկայացնում են իրենց պահանջներն, ընդհուպ մինչև Հայաստանի տարածքների 50 տոկոսը, սահմանադրության փոփոխությունը, հրաժարումը Ցեղասպանությունից, միջանցքի տրանադրում, այսպես կոչված Խոջալույի ցեղասպանության ճանաչում և այլն, այդ պահանջները կարելի է երկար թվարկել: Հակառակ դեպքում Ադրբեջանն ինչ գործ ունի մեր զինանշանի Արարատի հետ։

Այդ բոլորը նաև Թուրքիայի պահանջներն են, որոնք Ադրբեջանի միջոցով են ներկայացնում:

 

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից