ՀՀ բազմաթիվ ռիսկեր կարող էին մեղմացվել, եթե Երևանը համաձայնվեր ՀԱՊԿ-ի առաջարկին․ ՌԴ ԱԳՆ

Հայաստանի առջև այսօր ծառացած բազմաթիվ ռիսկեր կարող էին մեղմացվել, եթե 2022 թվականին Երևանը համաձայնվեր ՀԱՊԿ-ի միջոցով Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի կայունացման միջոցառումների համալիր իրականացնելու առաջարկին: Նման հայտարարություն է արել ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Ցավոք, հայկական ղեկավարությունը նախընտրեց հրավիրել Եվրամիության առաքելությանը, որն ամենևին էլ չի պաշտպանում պետության սահմանները, այլ զբաղվում է հետախուզական տվյալներ հավաքելով՝ «մոնիտորինգի» քողի տակ»,- նշել է նա։

Ինչպես ընդգծել է ՌԴ փոխարտգործնախարարը, ՀԱՊԿ-ի դեպքում խոսքը լուրջ նախաձեռնությունների մասին էր։ Այն ներառում էր ռազմատեխնիկական և սահմանապահ զորքերի պատրաստման օգնություն, դիտորդական առաքելություն։