ԱԳՆ շենքի մոտ բողոքի ակցիային մասնակցած Գնել Պետրոսյանին կալանավորել են

ԱԳՆ-ի շենքի մոտ բողոքի ակցիային մասնակցած Գնել  Պետրոսյանին կալանավորել են, նրան «խուլիգանության» մեղադրանք էին առաջադրել։ Այդ մասին հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, որ քաղաքացուն կալանավորել են մեկ ամսով։

Հիշեցնենք, որ ԱԳՆ շենքի մոտ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը բռնություն կիրառեց, բիրտ ուժով բերման ենթարկելով մոտ 3 տասնյակ քաղաքացիների, նրանցից ոմանք մարմնական վնասվածքներով տեղափոխվեցին հիվանդանոցներ։

ՔԿ-ն այսօր հայտարարություն տարածեց, որ ակցիայի մասնակիցներից 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Նրանց մեղադրում են «խուլիգանություն կատարելու» մեջ։