Արսենյանի՝ ՌԴ-ում դեսպան նշանակելու ագրեմանի հաստատման կամ չհաստատման գործընթացը գաղտնի է. ԱԳՆ գլխավոր քարտուղար

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի՝ ՌԴ-ում դեսպան լինելու ագրեմանի հաստատման կամ չհաստատման գործընթացը գաղտնի է, և հանրային արձագանք այդ հատվածով չի լինելու: Այս մասին ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը, որը հանդիպում էր Գուրգեն Արսենյանի հետ:

Հարցին՝ ի՞նչ էին քննարկում, Դ. Կարապետյանը պատասխանեց. «Պարոն Արսենյանի հետ մտերիմ եմ, քննարկել ենք աշխատանքային և ոչ աշխատանքային հարցեր»:

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է լուրեր են շրջանառվում Գուրգեն Արսենյանին ՌԴ-ում դեսպան նշանակելու մտադրության մասին։ Իսկ նախօրեին լուր հայտնվեց, որ ՌԴ-ն հավանութուն է տվել Արսենյանի թեկնածությանը։