Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի Երևանում

Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵՄԽ) հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին Երևանում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը։

Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստը տեղի է ունենում Մինսկի մարզի Նեսվիժ քաղաքում:

Եվրասիական միջկառավարական խորհուրդը, որում ընդգրկված են ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները, ապահովում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումների կատարումն ու վերահսկումը, որի անդամներն են միության երկրների նախագահները։  ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ԵՄԽ-ի հանդիպումներն անցկացվում են տարեկան առնվազն երկու անգամ։