Պետքարտուղարը հաստատել է՝ Բայդենն Ուկրաինային թույլ է տվել Ռուսաստանին հարվածել ամերիկյան զենքով

Ըստ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Ջո Բայդենը հավանություն է տվել, որ Կիևը ամերիկյան զենքի կիրառի ուկրաինական Խարկովին հարվածած Ռուսաստանի տարածքում տեղակայված թիրախներին հարվածելուն, ինչի վերաբերյալ Ուկրաինան վերջին շաբաթներին թույլտվություն է խնդրել Վաշինգտոնից։

Ըստ Reuters-ի՝ ելույթ ունենալով Պրահայում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո անցկացված մամուլի ասուլիսում, Բլինքենը չի հստակեցրել՝ արդյոք Բայդենի լիազորությունները կարող են տարածվել ռուսական քաղաքների և Ռուսաստանի խորքում գտնվող վայրերի վրա:

Պետքարտուղարը շեշտել է, որ Վաշինգտոնի քայլը ռազմի դաշտում իրավիճակին հարմարվելու ԱՄՆ ռազմավարության արդյունք է: Ներկայում, ըստ նրա, ԱՄՆ-ն արձագանքում է այն ամենին, ինչին ականատես է եղել Խարկովի մարզում և շրջակայքում: