Ռուսաստանի նախկին նախագահը չի բացառել, որ Մոսկվան միջուկային զենք կկիրառի

Արևմտյան երկրները, որոնք իբր «հավանություն են տվել» իրենց մեծ հեռահարության զենքի կիրառմանը Ռուսաստանի տարածքում (անկախ նրանից՝ խոսքը մեր երկրի հին, թե նոր մասերի մասին է), պետք է հստակ հասկանան հետևյալը: Դրա մասին սոցցանցերում գրել է ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«1. Նրանց ամբողջ զինտեխնիկան և մեր դեմ կռվող մասնագետները ոչնչացվելու են ինչպես նախկին Ուկրաինա տարածքում, այնպես էլ այլ երկրների տարածքում, եթե այնտեղից հարձակումներ գործեն Ռուսաստանի տարածքի վրա։

  1. Ռուսաստանը ելնում է նրանից, որ նախկին Ուկրաինայի կողմից օգտագործված բոլոր հեռահար զինատեսակները արդեն ուղղակիորեն վերահսկում են ՆԱՏՕ-ի երկրների զինվորականները։ Սա ամենևին էլ «ռազմական օգնություն» չէ, այլ մասնակցություն մեր դեմ պատերազմին։ Եվ նրանց նմանատիպ գործողությունները կարող են դառնալ պատերազմ սկսելու պատրվակ՝ casus belli:
  2. ՆԱՏՕ-ն ստիպված է կողմնորոշվել՝ ինչպես որակել բլոկի առանձին երկրների տեխնիկայի/օբյեկտների/զինվորական անձնակազմի վրա հնարավոր պատասխան հարվածների հետևանքները Վաշինգտոնի պայմանագրի 4-րդ և 5-րդ հոդվածների համատեքստում:

Ըստ երևույթին, ՆԱՏՕ-ի ղեկավարությունը ցանկանում է ձևացնել, թե խոսքը Հյուսիսատլանտյան դաշինքի առանձին երկրների ինքնիշխան որոշումների մասին է՝ Կիևի ռեժիմին զորավիգ լինելու վերաբերյալ, և այստեղ 1949 թվականի հավաքական ինքնապաշտպանության պայմանագրի կանոնը կիրառելու հիմք չկա»,-ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը։