Մինչ այս պահը իշխանության կիրառած գործիքակազմը սկսել է չաշխատել և իրավիճակը փրկելու համար անցնում են պլան բ-ին

Իշխանությունը ԱԳՆ-ի դիմաց նախ սադրիչների միջոցով իրավիճակը սրեց, բերման ենթարկելիս և ոստիկանության բաժիններ տանելիս բռնություն կիրառեց քաղաքացիների նկատմամբ, հիմա էլ` նույն մարդկանց արդեն ձերբակալում է:

Իշխանությունը գնում է կանխատեսելի ձեռագրով և սցենարով` փորձում քաղաքացիական ակտիվ կեցվածք դրսևորող անձանց մեկուսացնել` դա անելով բացարձակ անընդունելի և դատապարտելի մեթոդներով:

Իշխանության այս վարքագիծը ցույց է տալիս, որ մինչ այս պահը իրենց կիրառած գործիքակազմը սկսել է չաշխատել և իրավիճակը փրկելու համար անցնում են պլան բ-ին:

 

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից