Աշոտ Հարությունյանը հայտարարել է հացադուլ և ջրադուլ

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համախոհ, ձերբակալված Աշոտ Հարությունյանը հայտարարել է հացադուլ և ջրադուլ։

Նրա նախնական ձերբակալման 6 ժամը լրացել է: Դրանից հետո նրան կարող էին պահել միայն ձերբակալման որոշման առկայության դեպքում: 6 ժամը լրանալուց հետո ձերբակալման որոշում չկա, սակայն նրան ազատ չեն արձակում: