Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանին

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 31-ին ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրացին:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։

Քննարկվել են Հայաստան-Շվեյցարիա համագործակցությանը վերաբերող հարցեր: