ՄԻՊ հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Կենտրոնական բաժին

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Կենտրոնական բաժին:

Առանձնազրույցներ տեղի կունենան բողոքի ակցիայի իրականացման վայրից բերման ենթարկված անձանց հետ, կուսումնասիրվեն նրանց վերաբերյալ կազմված փաստաթղթերը, բերման ենթարկելու հիմքերն ու Ոստիկանության բաժնում նրանց իրավունքների ապահովման վիճակը:

Հիշեցնենք, որ քիչ առաջ ԱԳՆ շենքի դիմաց բողոքի ակցիա իրակնացնող քաղաքացիների և ոստիկանների միջև բախում սկսվեց, ոստիկանները բերման են ենթարկել 16 քաղաքացու: