Ձեր բերած վնասն ավելի սարսափելի է, քան բնական աղետինը․ Տեր Փառեն

Տեր Փառեն Առաքելյանը,  ի պատասխան Հանրային Հ/Ը-ի լրագրող Պետրոս Ղազարյանի, գրում է․

Նա ասում է. «Բոլորս տեսանք, թե ինչ կատարվեց երեկ Սարդարապատում. խոսքը ոստիկանների ստոր պահվածքի մասին է՝ Վեհափառ Հայրապետի և հոգևոր հայրերի նկատմամբ:

Բայց սա դեռ սարսափելին չէ: Սարսափելին այն է, որ այս արաքը իշխանական խոսափողները սկսեցին արդարացնել:

«Հայկական ժամանակ» թերթը ներկայացնում է Պետրոս Ղազարյանի կարծիքը այս միջադեպի վերաբերյալ: Հայտնի լրագրողն սկզբից դաս է տալիս, թե Վեհափառն ինչ քայլեր պիտի աներ միջոցառմանը մասնակցելու համար, հետո գրում է. «Սա այն է, ինչ եղավ: Հայտարարում ես կառավարությունը ազգադավ դավաճաններ, նրանց դեմ քաղաքական պայքար ես սկսում ու գալիս, փորձում ես անել այն, ինչը Գալստանյանը չկարողացավ»:

Լսի՛ր, հարգելի՛ս, դու իրո՞ք կարծում ես, որ Վեհափառ Հայրապետը չգիտի այդ քայլերի մասին, թե՞ էժան քայլովդ ժողովրդին ես ուզում պղտորել (ինչը, ցավոք, ստացվում է): Կամ այդ ե՞րբ է Վեհափառ Հայրապետը իշխանությանը «ազգադավ դավաճաններ» անվանել: Եթե դու ես ուզում նման բան ասել, ասա՛ բացորոշ, ոչ թե՝ Վեհափառի անունից. ազնիվ չէ՛:

Մեկ ուրիշն էլ` Առաքելյան ազգանունով, գործածում է «ակտիվիստ, սադրիչ, հոգևոր խունտա» բառերը: Կրկին էժան պահելաձև և վարվելաձև, ուղղակի զազրելի՝ ոստիկանների պահվածքի նման:

Տպավորությունս այն է, որ մինչև դեպքի տեղի ունենալը դուք ձեր տեքստերն արդեն պատրաստել էիք, որ ամբողջությամբ բեմադրեք հերթական տեխնոլոգիան՝ մարդկանց պղտորելու և շեղելու համար: Եվ բա՛վ է աղետը մատնանշեք: Ձեր բերած վնասն ավելի արսափելի է, քան բնական աղետինը: Ափսոս եք, մի՛ էժանացրեք ձեզ»: