Վրաններ կտեղադրվեն. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները կգիշերեն Սարդարապատում

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու կողմնակիցներն ավտոերթով հասան Սարդարապատ, որտեղ բազմաթիվ քաղաքացիներ էին սպասում նրանց։

Բագրատ սրբազանն իր աջակիցների հետ կգիշերի Սարդարապատի հուշահամալիրին հարող տարածքում։

Շարժման անդամներից մեկը հայտնեց, որ վրաններ են տեղադրվելու անձրևից պաշտպանվելու համար։

Ավելի վաղ շարժման առաջնորդներից Բագրատ Սրբազանը հայտնել էր, որ մնալու են Սարդարապատում` մայիսի 28-ին նշելու ՀՀ անկախության օրը։