Բաքուն նեղվել է «բռնապետություն» անվանումից

Ֆրանսիան պետք է իմանա, որ Ադրբեջանի դեմ իր արշավը, անպարկեշտ հայտարարություններն ու սադրանքները անպատասխան չեն մնա: Այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ պատասխանելով տեղական լրատվամիջոցների հարցին, թե ինչու է ֆրանսիական կողմն Ադրբեջանին «բռնապետություն» անվանել։

«Ֆրանսիական կողմը ոչ միայն ներողություն չի խնդրել նման անպատասխանատու և անընդունելի հայտարարությունների համար, այլ ավելի է ընդլայնել Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավը Le Point-ում և ֆրանսիական այլ նմանատիպ լրատվամիջոցներում։ Ֆրանսիական կողմը պետք է իմանա, որ Ադրբեջանի դեմ իր արշավը, անպարկեշտ հայտարարություններն ու սադրանքները անպատասխան չեն մնա»,- հավելել է նա։