Զրո հանցագործություն, զրո հիմնավորումներ կալանքի համար․ Մարտակերտի քաղաքապետի փաստաբան

«Արցախի Հանրապետության Մարտակերտ համայնքի ղեկավարին կալանավորելու վերաբերյալ դատարան ներկայացված միջնորդության և կից նյութերի ուսումնասիրությունը հաստատապես վկայում է, որ Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանին կալանավորելն ունի միայն մեկ նպատակ, այն է՝ վաղվա սպասվող հանրահավաքից առաջ արցախցիներին ահաբեկելը»,-նշում է փաստաբան Արսեն Բաբայանը։

Նա ընդգծում է՝  զրո հանցագործություն, զրո հիմնավորումներ կալանքի համար։

«Կրկնում եմ, պարոն Գյուրջյանի արարքը ոչ միայն հանցանք չէ, այլ՝ ամբողջությամբ խրախուսելի արարք, որի նպատակն է պահպանել Արցախի համայնքին պատկանող գույքը»,-գրում է նա։