Երբևէ չէի մտածի, որ կարող եմ նման օրեր ապրել․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը

Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը այսօր փոխանցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը։

«Հավաքվել ենք այսօր, գոնե ինձ համար, այսքան տասնամյակներ կյանք ունեցողի,  ամենածանր, դժվարին և օրհասական օրերին։ Երբևէ չէի մտածի, որ կարող եմ նման օրեր ապրել։ Բայց մշտապես հույսով եմ, որ ամեն դժվարությունը մարդուն տրված է հաղթահարելու համար, այլ ոչ թե ընկրկելու այդ դժվարությունների առջև։ Մեր քրիստոնեական հավատքն է ցույց տալիս, որ հույսը երբեք ամոթով չի թողնում», – նշել է արքիեպիսկոպոսը՝ կաթողիկոսի պատգամը փոխանցելիս։