Ըստ ստացված տեղեկությունների՝ Փաշինյանի թիմն այս պահին զբաղված է փոքր ջոկատներ կազմելով. հայտարարություն

Ըստ մի քանի աղբյուրից ստացված տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանի թիմն այս պահին զբաղված է փոքր ջոկատներ կազմելով։ Այս մասին հայտարարություն է տարածել Ազգային ճակատը:

«Ըստ մեզ հասած լուրերի՝ այդ գործը համակարգում է Աշոտ Մկրտչյան անունով ոմն մեկը, ով իրավապահ մարմինների ներկայացուցիչ չէ։ Ձևավորվող խմբերը նույնպես որևէ առնչություն չունեն իրավապահ համակարգերի հետ։ Ասել է թե՝ ստեղծվում են ապօրինի ջոկատներ, ինչն իր հերթին նշանակում է, որ Փաշինյանը չի վստահում իրավապահներին։

Մենք կճշտենք այս ջոկատների մասին ստացված տեղեկությունները և նոր մանրամասներ ի հայտ գալու դեպքում, անպայման կտեղեկացնենք հանրությանը։ Կոչ ենք անում իրավապահ մարմիններին նույնպես զբաղվել այս տեղեկություններով և կանխել քաղաքական իշխանությունների ապօրինի ու սադրիչ բնույթի գործունեությունը»։