Հայաստանին այսօրվա իշխանությունների ձեռամբ վերապահվել է սպասարկող պրոթուրքական ֆորպոստի դերը. քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանը փաստաթուղթ է հրապարակել ու  գրել.

«Այս փաստաթուղթը օրեր առաջ անսպասելիորեն հրապարակվեց թուրքական իշխանությունների կողմից։ 52 էջանոց այս փաստաթուղթը հնարավոր ռազմական դրության ժամանակ կատարվելիք միջոցառումների, համընդհանուր մոբիլիզացիայի հայտարարման ե դրա սկզբունքների մասին էր։

Եթե հիպոթետիկ ընդունենք, որ Հայաստանը Թուրքիայի համար չունի այլևս սպառնալիք լինելու ռեսուրս, ապա պարզ է, որ սա այլ` երրորդ երկրից ակնկալվող ռազմական սպառնալիքի դեպքի համար է։ Տարածաշրջանում կան երկու այդպիսի երկրներ` Ռուսաստան և Իրան, որոնք կարող են Թուրքիայի համար ստեղծել իրական սպառնալիք։

ւստի, եթե համադրենք այն, որ Արևմուտքի կողմից Ռուսաստանի և Իրանի դեմ վարվող հիբրիդային պատերազմը ինչ որ պահի կարող է վերաճել բաց հակամարտության, իսկ այդ դեպքում Թուրքիան այլ ընտրություն չի ունենա, քան գործել որպես ՆԱՏՕ հիմնական անդամ տարածաշրջանում, ապա ակնհայտ է, որ անկախ Ռուսաստանի և Թուրքիայի միջև առկա այսրոպեական «բարեկամական» հարաբերություններից, Ռուսաստանի և Թուրքիայի միջև բախումը անխուսափելի է, և միակ հարցը այն է, թե ո՞ր ժամանակային հատվածում դա տեղի կունենա։

Իրանը, որպես տարածաշրջանային նոր դերակատար, պայքարելու է ռեգիոնալ տերության կարգավիճակի համար և այդ պայքարը մեծ պատերազմի դեպքում կլինի ընդդեմ թուրքական տարածվող ազդեցության, որը արդեն Իրանի պանթյուրքիստների միջոցով տարածվել է նաեւ Իրանի տարածքում, դառնալով Իսլամական Հանրապետության համար գոյաբանական սպառնալիք։

Իսկ Հայաստանին այս ամենում թերևս այսօրվա իշխանությունների ձեռամբ վերապահվել է սպասարկող պրոթուրքական ֆորպոստի դերը»։