Արցախցիների որսը շարունակվում է․ խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետի տունը

Այս պահին «այցելում են» Ստեփանակերտի քաղաքապետի տուն։ Պարզ է, որ խուզարկելու։ Հետոն էլ է պարզ։ Գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Հիշեցնենք, որ  մայիսի 23-ին բնակարանում խուզարկությունից հետո ձերբակալվել էր Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը: Նախօրեին, դատարանի որոշմամբ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Իսկ այսօր ձերբակալվել է Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը։

«Պատմությանը հայտնի չէ որևէ դեպք, որ Ցեղասպանությունից մազապուրծ եղած՝ Արևմտյան Հայաստանի որևէ համայնքապետի Ֆրանսիայի, Հունաստանի, արաբական երկրների կամ որևէ այլ օտար երկրի քննիչները, դատախազները ձերբակալեն կամ հետապնդեն՝ համայնքապատկան գույքին վերաբերող հարցերով։ Ոչ մեկի մտքով իսկ նման բան չի անցել։

Իսկ Հայաստանում նման երկու դեպք արդեն առկա է։ Ասկերանի քաղաքապետից հետո ձերբակալվել է նաև Մարտակերտի քաղաքապետը։

Եվ այդ պատվերի տակ մտնողներն ունեն հայի անուն-ազգանուն։ Եվ այդ պատվերի տակ մտնելը լինելու է անջնջելի խարան այդ անուն-ազգանունների համար»,- նախորդիվ գրել էր իրավապաշտպանը։