Դանակը հասել է ոսկորին․ արձակագիր Լևոն Ջավախյան

«Եթե Հայոց Եկեղեցին է ոտքի կանգնել, ուրեմն պահը օրհասական է»,- ասում է արձակագիր Լևոն Ջավախյանը՝ կոչ անելով մայիսի 26-ին ժամը 16։00-ին լինել Հանրապետության հրապարակում՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մեծ հանրահավաքին։

«Այլևս դանակը հասել է ոսկորին։ Այդպես եղել է Ավարայրի ճակատամարտում, Ձիրավի ճակատամարտում, Սարդարապատի ճակատամարտում։ Այդպես  կարող է լինել հիմա։ Եթե Ձեզ համար թանկ է մեր գոյությունը և ինքնությունը, ապա մայիսի 26-ին ժամը 16:00-ին եկե՛ք Հանրապետության Հրապարակ»,- կոչ է անում Լևոն Ջավախյանը։