Վրաստանի վեց ընդդիմադիր կուսակցություն ողջունել է վիզային պատժամիջոցներ սահմանելու մասին ԱՄՆ որոշումը

Վրաստանի վեց ընդդիմադիր կուսակցություն ողջունել է Վրաստանում ժողովրդավարությունը խաթարելու համար վիզային պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ ԱՄՆ որոշումը։ Հայտարարությունը ստորագրել են «Ախալի», «Ստրատեգիա Աղմաշենեբելի», «Դրոա», «Գիրչի՝ ավելի շատ ազատություն», «Լելո», «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունները։

«Վրաստանը պատկանում է ոչ թե ռուս օլիգարխին, այլ մեզանից յուրաքանչյուրին։ Այո՛ Եվրոպային, ոչ թե ռուսական ռեժիմին»- ըստ NGnewsgeorgia-ի՝ դրա մասին ասված է հայտարարության մեջ։

Հայտարարության հեղինակները միաժամանակ ընդգծել են, որ նրանք, ովքեր ծառայում են «Վրացական երազանք»-ին, դեռ հնարավորություն ունեն «կանգնելու ճշմարտության կողքին, անցնել ժողովրդի կողմը» և խուսափել իրենց և իրենց ընտանիքներ համար սահմանված պատժամիջոցների հետևանքներից։