Այսօր Բաքվում գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է

«Ծնունդդ շնորհավոր, Ռուբեն

Մենք դեռ շատ ենք խմելու քո կենացը, մեր հայրենիքի կենացը, հայ ժողովրդի կենացը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Բերձորի միջանցքն անցնելիս ադրբեջանցիները գերի էին վերցրել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և մինչև օրս պահում են ապօրինի կալանքի տակ: