«Ադրբեջանը մտադիր է որոշել Հայաստանի հետ պետական սահմանը». Հաջիև

«Ադրբեջանը մտադիր է որոշել Հայաստանի հետ պետական սահմանը»,- նման հայտարարություն է արել Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Լաչին տանող ճանապարհը շատ մոտ է Հայաստանի հետ սահմանին։ Հակարի գետի հակառակ կողմում տեսնում ենք Հայաստանի սյուներն ու դրոշները։ Ադրբեջանը մտադիր է որոշել Հայաստանի հետ պետական սահմանը», – նշել է նա։

Հաջիևը հայտարարել է, թե «խաղն ավարտված է, և որ հարավկովկասյան տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել»։