Երևանի հեղեղատար և անձրևընդունիչ ցանցի սպասարկման պատասխանատուն «Վեոլիա ջուր» ընկերությունն է. քաղաքապետարան (տեսանյութ)

Առատ տեղումներով պայմանավորված՝ մայրաքաղաքի մի շարք փողոցներում, տրանսպորտային հանգույցներում և թունելներում անձրևաջրերի կուտակումներ են արձանագրվում: Համայնքը խնդրին լուծում տալու նպատակով քննարկումներ է ունեցել Երևան քաղաքի հեղեղատար և անձրևընդունիչ ցանցի սպասարկման ու շահագործման պատասխանատու «Վեոլիա ջուր» ընկերության հետ: Այս մասին հայտնում են Երևանի քղաքապետարանից:

Անձրևընդունիչ համակարգերի մաքրման գործընթացին օժանդակելու նպատակով աշխատանքներին մասնակցում են նաև Երևանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում ընկերության աշխատակիցները:

Խնդրին համալիր լուծում տալու նպատակով իրականացվում է նաև հեղեղատար համակարգեր չունեցող փողոցների հաշվառում: Տվյալ հատվածներում ըստ առաջնահերթության կկառուցվեն հեղեղատար նոր համակարգեր:

Մանրամասները՝ տեսանյութում: