Ջարդարարների կողմից ծեծի է ենթարկվել Տավուշի շարժման մասնակից, ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը

Ջարդարարների կողմից ծեծի է ենթարկվել «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման մասնակից , ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը, հայտնում են ՀՅԴ Իջևանի գրասենյակից․

«Այս ազնիվ , հայրենասեր, հայրենիքի համար մարտնչող մարդուն գետնին էին տապալել և անողոքաբար ծեծի էին ենթարկում։

Պատասխան պետք է տան բոլորը»,- ասվում է հաղորդագրության մեջ։